News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է Աֆրինում հայ երիտասարդի մահվան մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի Զինված ուժերի ռազմական գործողությունների հետեւանքով մահացել է Ռոշեր Քոնիս անունով 24-ամյա հայ երիտասարդը, նրա մայրը՝ Շամսա Քոնիսը, եւ 25-ամյա քույրը՝ Հանիֆա Քոնիսը, վիրավոր են:

Աֆրինում այժմ երեք հայ ընտանիք է ապրում: Հունվարի 24-ին այնտեղ բնակվող հայերից մեկը վիրավորվել էր: Աֆրինում քրդերի դեմ թուրքական զինված ուժերի գործողությունների ժամանակ ռումբերից մեկն արձակվել էր հայերին պատկանող տան վրա:

Մինչ ռազմական գործողությունների սկիզբը Աֆրինում, ինչպես նաեւ դրա մոտակայքում գտնվող Ազազ գյուղում, շատ հայեր էին ապրում: Այժմ նրանք այլեւս այնտեղ չեն, իսկ նախկինում գործող հայկական եկեղեցին եւ մշակութային տները ոչնչացվել են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ