Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության ուղիղ եթերում հաղորդավարը հայտնել է, որ տվյալ պահին թուրքական զինված ուժերը Աֆրինում ռմբակոծում են խաղաղ բնակչությանը։
Թուրքիայում այս լուրը մեծ արձագանք է գտել, որից հետո հաղորդավարը ներողություն է խնդրել սխալի համար՝ պնդելով, որ PKK-ի փոխարեն սխալմամբ ասել է Թուրքիայի զինված ուժեր։
Հաղորդավարին անմիջապես հեռացրել են աշխատանքից, որից հետո նրա դեմ հետաքննություն է սկսվել։




























