News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2017թ. Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից է հանդիսացել Եվրոպական միության հետ հարաբերությունների եւ փոխգործակցության ընդլայնումը։

Փետրվարի 27-ից 28-ը Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցելություն է կատարել Բրյուսել։ Հանդիպումներ են տեղի ունեցել ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի եւ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Այցի ընթացքում նախագահներ Սարգսյանն ու Տուսկն ազդարարել են շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների ավարտը։

Նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին, որի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Տարվա ընթացքում Հայաստանն ու ԵՄ բանակցել ու ընդունել են նաեւ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթուղթը, որը փոխարինելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում մինչեւ 2015թ. իրականացվող ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը։ Նոր շրջանակային համաձայնագրի հետ միասին Գործընկերության առաջնայնությունները դառնալու են երկկողմ համագործակցության հիմնական ուղենիշները։

2017թ. ձեռքբերումներից էր նաեւ ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին միանալու բանակցությունների եզրափակումը, ինչպես նաեւ Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրության ստորագրումը:

Ապրիլի 12-ին Վարշավայում տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) եւ Արեւելյան գործընկերության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Մայիսի 23-ին ԱԳ նախարար Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Հայաստան - Եվրամիություն Համագործակցության խորհրդի 17-րդ նիստին:

Հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում կայացել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցել է նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հուլիսի 10-ին Քիշնեւում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական 9-րդ հանդիպմանը:

Սեպտեմբերի 8-ին Տալլինում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել եւ ելույթով է հանդես եկել Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Փետրվարի 3-ին ​Երեւան են այցելել Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով Գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, հոկտեմբերի 3-ին՝ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, իսկ հոկտեմբերի 4-ից 5-ը Երեւանում էր ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության կոմիտեի պատվիրակությունը։

Տարվա ընթացքում Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերտ Զալբերը երկու անգամ այցելել է Հայաստան։ Նոյեմբերին ԵՄ Խորհրդի կողմից նշանակվել է նոր ներկայացուցիչ՝ Տոյվո Կլաարը։ Վերջինս դեկտեմբերի 1-ին իր առաջին այցելությունն է կատարել Հայաստան, որի ընթացքում նրան ընդունել են ՀՀ Նախագահը եւ ԱԳ նախարարը:

2017թ. դեկտեմբերի 19-20-ին Երեւանում կայացել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական՝ 17-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները նոր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ մի շարք այլ հարցեր։ Քննարկումների արդյունքում ընդունվել է Համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկությունների փաստաթղուղթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ