News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Deutsche Bank-ը հաճախորդներին խորհուրդ չի տալիս ներդրումներ կատարել կրիպտոարժույթի մեջ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ներդրումային բանկի միջազգային ներդրումների բաժնի ղեկավար Մարկուս Մյուլերին, փոխանցում է «ՌԲԿ»-ն։

«Մենք խորհուրդ չենք տալիս անել դա։ Կրիպտոարժույթի մեջ ներդրումները միայն սպեկուլյատիվ ներդրումներ կատարողների  համար են»,- ասել է Մյուլերը։ «Կա ներդրված միջոցներն ամբողջովին կորցնելու իրական վտանգ»,- հավելել է նա։

Բանկի վերլուծաբանների նշած ռիսկերից են բարձր վոլանտիլությունը, գնային սպեկուլյացիայի պոտենցիալ ռիսկը, տվյալների կորուստը կամ դրանց գողությունը։

Մյուլերի խոսքով՝ կրիպտոարժույթի արժեքի վերջերս գրանցված աճը արտացոլում է շուկայական խաղացողների «երեւակայության խաղը»։ Որպեսզի կրիպտոարժույթները վերածվեն ակտիվի՝ անհրաժեշտ է կարգավորել դրանց շրջանառությունը, ստեղծել թափանցիկ ու անվտանգ առեւտրային հարթակներ դրանց համար,համարում է փորձագետը։  «Մենք այդ ճանապարհի սկզբին ենք»,- նշել է նա։

Deutsche Bank-ի փորձագետի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի կրիպտոարժույթի շուկայի մասնակիցները համագործակցեն կանոնակարգող մարմինների հետ։ Միայն այդ դեպքումհինգից տասը տարվա ընթացքում ներդրողների մոտ կձեւավորվի վստահություն արժույթի այդ տեսակի հանդեպ, համարում է  նա։ Մյուլերը նաեւ շեշտել է, որ չի կիսումկարգավորման հակառակորդների տեսակետները։ Նրա խոսքով՝ դա երաշխիք է, որ կրիպտոարժույթով գործարքները ազնիվ ու անվտանգ լինեն ։

Իսպանիայի բանկի ղեկավար Լուիս Մարիա Լինդեն ու ավստրիացի ներդրողների ասոցիացիան նույնպես համամիտ են, որ  կրիպտոարժույթների մեջ ներդրումները բարձրռիսկեր են պարունակում, գրում է Bloomberg-ը։

Կրիպտոարժույթների հանդեպ իր թերահավատության մասին գործակալությամնը Դավոսում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է նաեւ շվեյցարականUBS Group խոշորագույն ֆինանսական հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Աքսել Վեբերը։ Նրա խոսքով՝ UBS-ն մտադիր չէ զբաղվել բիթքոինների առեւտրով կամ էլկրիպտոարժույթ առաջարկել իր հաճախորդներին՝ դրա կտրուկ արժեզրկման վտանգի պատճառով։ «Եթե ապագայում նման ներդրումները պարզապես «պայթեն», ապաներդրողները կսկսեն հարցնել՝ իսկ ո՞վ էր մեզ այն վաճառել»,- ասել է Վեբերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ