News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչեւ 2017 թվականի վերջը: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք «Ռոբսոն» մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը, որի անունը կապվում է քրեական շրջանակների հետ, եղել է ԱԳ նախարարի խորհրդական:

Հարցին, թե ի՞նչ խորհուրդներ է տվել Ռուբեն Թաթուլյանն իրեն, Էդվարնդ Նալբանդյանը միայն ասաց, որ Թաթուլյանը խորհրդական եղած ժամանակ «զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»:

ԱԳ նախարարն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք մտահոգված չէ, որ իր նախկին խորհրդականի անունը կապվում է քրեական աշխարհի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, վերջերս հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է: Այս փաստը հաստատել էր նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, բայց այժմ այդ կարգավիճակը չունի:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Ռուբեն Թաթուլյանն անցյալ տարվա մայիսին ձերբակալվել էր Չեխիայում, որի մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Տպել
Ամենաշատ