News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ մեր երկիրն ավելի շատ ապրանք է ներմուծում, քան արտահանում, եւ տարբերությունը ամեն տարի շոշափելի թիվ է կազմում։ «Ռեկորդը» սահմանվել է 2008թ., երբ արտաքին առեւտրի դեֆիցիտը հասավ մեր երկրի համար ահռելի ցուցանիշի՝ 3,4 մլրդ դոլար։

Հայաստանի համար ճգնաժամային 2009 թվականից հետո դիսբալանսի կրճատման որոշակի միտումներ նշմարվեցին։ Հիշեցնենք, որ նշված տարում արտահանման ծավալը կրճատվել էր 0,35 մլրդ դոլար (կամ 33 տոկոսով), իսկ ներմուծումը՝ երեք անգամ ավելի, 1,1 մլրդ դոլարով (25 տոկոսով)։ Այդ տեղաշարժերի միակ դրականը բացասական սալդոյի կրճատումն էր՝ տարեկան կտրվածքով 0,76 մլրդով (կամ 1,3 անգամ)։

Անցած տարվա արդյունքները, ի տարբերություն նախորդի, զգալի վատթարացրել են իրավիճակն այդ ոլորտում։ Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, արտաքին առեւտրում բացասական սալտոն աճել է 0,46 մլրդ դոլարով կամ 1,3 անգամ։

Ծավալի հավելաճի տեմպով, արտահանումը 2,6 տոկոսային կետով զիջել է ներմուծմանը՝ 25,2 տոկոս 27,8 տոկոսի դիմաց։ Հաշվի առնենք նաեւ, որ հավելաճի մեկ տոկոսի բացարձակ պարունակությունը ներմուծման մեջ 1,8 անգամ ավելի է քան արտահանման։ Արդյունքում առեւտրային բալանսի դեֆիցիտը նախորդ տարի գերազանցել է 1,9 մլրդ դոլար նշագիծը, եւ նախորդող տարվա համեմատ ավելացել գրեթե երրորդ մասով՝ 31 տոկոսով։ Ստորեւ բերված աղյուսակում ցուցադրված են նախորդ տարվա ամիսներին արտահանման եւ ներմուծման ծավալների դինամիկան, մլն ԱՄՆ դոլարներով։

Առավել մանրակրկիտ տվյալներով, հունվար-նոյեմբերին ներմուծման հավելաճը ապահովվել է ապրանքային բոլոր խմբերով։ Բայց այդ առումով առանձնակի աչքի են ընկել «մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ», «Վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ», «քիմիական ոլորտի ապրանքներ» խմբերը։ Միասին այդ խմբերն ապահովել են 27,8 տոկոսից 10,8 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում ԱՊՀ-ի մասով բացասական սալտոն նվազել է 13 մլն-ով, ԵՄ-ի մասով՝ աճել է 49 մլն-ով։ Կտրուկ աճել է արտաքին առեւտրի դեֆիցիտը այլ երկրների մասով՝ 405 մլն դոլարով։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Ամենաշատ