News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սինգապուրը այսօր հանդիսանում է տարածքով ոչ մեծ եւ բնական ռեսուրսներով ոչ հարուստ երկրի տնտեսական հաջողության լավ օրինակ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կառավարության եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար, ՀՀ Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը։

Անդրադառնալով Սինգապուրի փոխվարչապետի հետ Կարեն Կարապետյանի հանդիպմանը՝ նա նշել է. «Այն նաեւ հանդիսանում է հանրային կառավարման, պետական ծառայողների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից աշխարհի առաջատար երկրներից մեկը: Վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Սինգապուրի փոխվարչապետ Տարման Շանմուգարատնամը, որը նաեւ Սինգապուրի տնտեսական եւ սոցիալական հարցերի համակարգող նախարարն է, պայմանավորվեցին Սինգապուրի հանրային կառավարման փորձի փոխանցման վերաբերյալ՝ ներկայումս Կառավարության կողմից իրականացվող հանրային կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում»:

Ըստ Գյուլազյանի, մեր երկրի հանրային կառավարման ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն Սինգապուրի հանրային կառավարման լավագույն մասնագետների կողմից: «Մեկ այլ շատ կարեւոր թեմա, որ շոշափվեց՝ շուտով մեր եկրները կստորագրեն եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ երկկողմանի համաձայնագիրը, ինչը ավելի թափանցիկ եւ գրավիչ դաշտ կստեղծի երկկողմ գործարար կապերի զարգացման համար: Սինգապուրը լավ շուկա է հայկական նիշային ապրանքների համար՝ բարձրակարգ գյուղմթերքի, ալկոհոլային եւ ոչալկոհոլային խմիչքների եւ մի շարք այլ ապրանքնրի համար: Պայմանավորվեցինք աշխատել մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ»,- նկատել է Գյուլազյանը։

Նա նշել է, թե սինգապուրի գործընկերոջը հետաքրքրեց ՀՀ վարչապետի կողմից ներկայացրած Հայաստանի լավ դիրքավորումը եւ մեր միջոցով միաժամանակ դեպի մի քանի ավելի մեծ շուկաներ մուտք գործելու հնարավորությունը՝ Եվրասիական տնտեսական միության շուկա՝ մեր երկրի ԵԱՏՄ անդամ լինելումիջոցով, դեպի ԵՄ շուկա՝ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի եւ Իրանի շուկա՝ վերջերս բացված ազատ տնտեսական գոտու միջոցով: «Սինգապուրի փոխվարչապետը նշեց, որ ինքը Հայաստանը դիտարկում է որպես լավ եւ վստահելի գործընկեր նաեւ միջբլոկային համագործակցության զարգացման համար, մասնավորապես ASEAN-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Այնպես որ առաջիկայում շատ գործ ունենք անելու միասին: Նաեւ կնախապատրաստենք պարոն Տարման Շանմուգարատնամի այցը, ում Վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրել է Հայաստան»,- ասել է Գյուլազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ