News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեղրիի ազատ տնտեսական գոտին հանդիսանում է հարմարավետ ելակետ բոլոր այն բիզնեսների համար, ովքեր ցանկանում են աշխատել Իրանի հետ, արտահանել իրանական շուկա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կառավարության եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար, ՀՀ Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը։

Նրա խոսքով, Հայաստանը ունի թափանցիկ, հասկանալի, տրամաբանական տնտեսական ենթակառուցվածք՝ ռուսական, եվրոպական եւ բոլոր այլ գործընկերների համար, ում հետաքրքիր է իրանական շուկան: «Մեր ֆինանսական համակարգը ձեւավորվել եւ կայացել է միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ եւ համապատասխանում է միջազգային բիզնեսի պահանջմունքներին: Սա շատ կարեւոր հանգամանք է անդրսահմանային բիզնեսի համար, ովքեր իրականացնում են միջազգային գործարքներ ամենօրյա ռեժիմով»,- ասել է Գյուլազյանը:

«Ներկայումս աշխատում ենք մեր բիզնես միջավայրի բարելավման վրա եւ Դավոսում մեր գործընկերներից ուղիղ ազդակներ ստացանք, որ միջազգային բիզնեսը տեսնում է այդ փոփոխությունը եւ զգում է այն: Մասնավորապես, դրա մասին շվեյցարական բիզնեսի անունից նշեց Շվեյցարական Համադաշնություն նախագահ Ալեն Բերսետը՝ Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Դավոսում հանդիպման ժամանակ»,- նկատել է Գյուլազյանը:

Նա ասել է, թե ազատ տնտեսական գոտին լրացուցիչ տնտեսական խթաններ է տալիս բիզնեսին՝ արտադրելու հենց սահմանին եւ արտահանելու հարեւան 80 միլիոնանոց շուկա՝ առանց հավելյալ ռիսկերի: «Ազատ տնտեսական գոտին չի գործում իզոլացված: Դուք գիտեք, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք իրանական գործընկերների հետ՝ փոխշահավետ արդյունք ապահովող բոլոր ուղղություններով եւ ազատ տնտեսական գոտին այդ համագործակցության արտացոլումներից մեկն է»,- նշել է խորհրդականն ու հավելել, թե ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է հայ-իրանական սահմանին բացված ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի եւ կապիտալի ակտիվ ներգրավման, ԵԱՏՄ գործունեության հետ կապված հարցեր։ Անդրադարձել են նաեւ գյուղատնտեսության՝ մասնավորապես անասնաբուծության ոլորտում, համագործակցության հեռանկարներին, որը շատ հետաքրքիր է մեր ռուս գործընկերների համար. «Ներկայումս բանակցում ենք տարբեր երկրների բիզնես ներկայացուցիչների հետ՝ ազատ տնտեսական գոտի ներգրավելու համար եւ համոզված եմ շուտով կտեսնեք ռեալ արդյունքները: Գործընթացը իր նորմալ հունով գնում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ