Հայաստանի հանրապետականի կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյում այժմ հանդիպում է  ունենում  ՀՅԴ խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Գերագույն մարմնի եւ Բյուրոյի ներկայացուցիչների հետ:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ հանդիպումը մեկնարկել է ժամը 19:30-ին:

ՀՅԴ Բյուրո ժամանած Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշում կկայացնի, երբ հանդիպի Կհանդիպեմ ԱԺ խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, կրթական, գիտական համակարգի ներկայացուցիչների հետ։ «Վստահ եղեք, որ կպատասխանեմ ձեր հարցերին»,- ասել է նախագահի թեկնածուն։

Նշենք, որ «Ելք»-ի հետ նախագահի թեկնածուն կհանդիպի հաջորդ շաբաթ, «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն այս պահին հայտնի չէ: