ՀՀԿ խմբակցությունը նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հետ քննարկել է նրա տեսլականը։ Հանդիպումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ 

«Պարոն Սարգսյանը իր նախաձեռնությամբ ցանկություն էր հայտնել ՀՀԿ ֆրակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպել,  ընդամենը զրուցում էինք իր տեսլականի մասին»,–ասել է պատգամավորը։ Թե ինչ տեսլական է ներկայացրել Արմեն Սարգսյանը, նա հրաժարվել է «փակագծերը բացել»։