News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խաբարովսկի երկրամասի Սոլոնցովի գյուղում Բնական ռեսուրսների նախարարության մասնագետները փրկել են ամուրյան վագրին, որը եկել էր մարդկանց մոտ օգնություն հայցելու։

Գիշատիչը մարդկանց մոտ էր եկել հունվարի 28-ի երեկոյան եւ պառկել բնակարաններից մեկի ցանկապատի մոտ, հաղորդում է «Մոյա պլանետան»։

Առավոտյան մասնագետները եկել եւ էգ վագրին ուղարկել են  Ալեկսեեվա գյուղում (Պրիմորսկի երկրամաս) գտնվող վերականգնողական կենտրոն։

Գիշատիչը ուժասպառ է եղել, բերանի խոռոչում խնդիրներ են եղել, բայց մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Վագրը իրեն շատ խաղաղ է դրսեւորել, կարծես, սպասելիս է եղել, թե երբ կբռնեն իրեն։

Մասնագետները հիմա պետք է պարզեն, թե ինչու է վագրը հեռացել անտառից եւ եկել գյուղ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ