Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը`վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
16 ուղեւորների համար նախատեսված ավտոբուսը տեղափոխելիս է եղել 30 հոգի, երբ վարորդը, կորցնելով կառավարումը, բախվել է բեռնատաարին։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ դժբախտ պատահարի պատճառն ավտոբուսի գերբեռնվածությունն է եղել։