Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 29-ին, ժամը 22:38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 60-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 35 NV 516 պետհամարանիշով (վարորդ՝ 35-ամյա Գրիգորի Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառերին ու շրջվել. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: