News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է փոխանցել, այսպես կոչված, կրեմլյան զեկույցը, որում ընդհանուր առմամբ 210 անուն է նշված, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ցանկի մեջ են մտցվել ռուսաստանցի 114 բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաեւ 96, այսպես կոչված, օլիգարխներ:

Զեկույցում, մասնավորապես, հիշատակվում են երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, օգնականներ Վլադիսլավ Սուրկովը, Յուրի Ուշակովը եւ Վլադիմիր Կոժինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալներ Սերգեյ Կիրիենկոն եւ Ալեքսեյ Գրոմովը, ինչպես նաեւ պետական խորհրդական Անդրեյ Ֆուրսենկոն:

Ցանկում են ներառվել նաեւ բիզնեսմեններ Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, ինչպես նաեւ «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին:

Ներկայացված ցանկը չի նշանակում, որ տվյալ անձանց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, սակայն կարող են հետագայում սահմանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ