News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ «կրեմլյան զեկույցում» Ռուսաստանի 96 օլիգարխների մեջ ներառված են «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը եւ «Ռոսգոսստրախի» համասեփականատեր  Դանիլ Խաչատուրովը: Ցանկում է նաեւ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի, խանութների ցանցի սեփականատերը, ինչպես նաեւ ՎՏԲ բանկի դիտորդական խորհրդի անկախ անդամ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):

Օլիգարխների թվում հիշատակված են Օլեգ Դերիպասկան, Ռոման Աբրամովիչը, Վլադիմիր Պոտանինը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը, Միխայիլ Ֆրիդմանը, Արկադի Վեկսելբերգը:

«Օլիգարխների ցանկում» են նաեւ մտել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Սեւերգրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Ուժային մեքենաներ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ եւ «Սվեզա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ռուբլով տրիլիոնատեր Ալեքսեյ Մորդաշովը, Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի հիմնական սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովը, «ԼուկյՕյլ» նավթային ընկերության նախագահ եւ համասեփականատեր Վագիթ Ալեքպերովը, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը:

Ցանկի մեջ է մտել նաեւ «Սիբուր» ընկերության վարչության անդամ Կիրիլ Շամալովը, ում անունը մամուլը կապել էր Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դստեր՝ Կատերինա Տիխոնովայի հետ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝  մինչեւ վերջին ժամանակները նրանք ամուսնացած էին, սակայն արդեն ամուսնալուծվել են: Կիրիլի հայրը՝ «Ռոսիա» բանկի համասեփականատեր Նիկոլայ Շամալովը, ում դասում են Պուտինի մերձավոր շրջապատին, նախկինում ներառված էր Եվրամիության «սեւ ցուցակի» մեջ:

«Ռոսցանցերի» նախկին ղեկավար Օլեգ Բուդարգինը, որը պաշտոնից հեռացել է 2017-ի սեպտեմբերին, «Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Ռուսգիդրո»-ի ղեկավարներ Բորիս Կովալչուկն ու Նիկոլայ Շուլգինովը նույնպես մտել են օլիգարխների «կրեմլյան ցանկի» մեջ: Ըստ որում՝  Բուդարգինին պաշտոնում փոխարինած Պավել Լիվինսկին ցանկում չի հիշատակվում:

Դրանից զատ, ցանկի մեջ են ներառված «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, «Յանդեքսի» ղեկավար Արկադի Վոլոժը, Mail.ru Group-ի նախկին համասեփականատեր Յուրի Միլները, «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի վարչության նախագահ եւ տօրենների խորհրդի փոխնախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ