Հունվարի 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը եւ 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 11-13 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -3-5 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -2+1,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -2+1,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -3-5, ցերեկը` +3+5,
Գեղարքունիքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -2+1,
Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +5+10,
Տավուշում՝ գիշերը` -2-6, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -2+1,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -3-5, ցերեկը` +4+6,
Արարատում՝ գիշերը`-3-5, ցերեկը` +5+7,
Արմավիրում՝ գիշերը` -3-5, ցերեկը` +5+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -2+1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -3-5, ցերեկը` +5+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +5+10,
Արցախում՝ գիշերը` -2-5, ցերեկը՝ +7+10: