News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր` հունվարի 30-ին, ցուցմունք տվեց վկա ոստիկան Հենրիկ Գաբրիելյանը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում նա պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն է իրականացրել Երեւանի Խորենացի փողոցում: Այդ օրը իրեն տեղեկացրել են, որ քաղաքացիները ցույցով շարժվում են Երեւանի Խորենացի փողոց, իսկ ցուցարարների մի մասը բարձրացել են Սարի թաղ:

«Էդ օրը բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Հրամանատարների ցուցումով Սարի թաղ ենք բարձրացել, ժողովրդի մի մասը փախչում էր, քարեր էին նետում մեզ վրա: Քարեր նետում էր հիմնականում ցուցարար Հովհաննես Ղազարյանը, որի հետ առերեսվել եմ: Քարեր, շշեր, անվադողեր, ինչ ձեռքերի տակ ընկնում էր, նույնիսկ վիրավորներ են եղել, վնասվել են ոստիկանական մեքենաներ»-պատմեց նա:

Հենրիկ Գաբրիելյանի խոսքով, գրավված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից այդ օրերին պարբերաբար կրակոցներ են հնչել եւ Սարի թաղում` քաղաքացիների գտնվելը վտանգավոր է եղել նրանց համար:

Նրա խոսքով, այդ օրը գործողություններ են իրականացվել. ցուցարարներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին. «Մեզ ցուցում է տրվել, որ երթի մասնակիցները չեն ենթարկվում օրինական պահանջներին, պետք է բերման ենթարկել»:

Անդրիաս Ղուկասյանի հարցին, եթե Հովհաննես Ղազարյանը քարեր է նետել ոստիկանների վրա` ինչու նրան բերման չեն ենթարկել. «Մենք մոտենում  էինք, առաջինը ով որ պատահում էր` իրեն էինք բերման ենթարկում»:

Նա նշեց, որ այդ օրը Անդրիաս Ղուկասյանին Սարի թաղում չի տեսել: Նշենք, որ վկա ոստիկանը չգիտեր Սարի թաղի փողոցների անունները, իրեն ուղղված հարցրին, թե ցուցարարները որ փողոցում են գտնվել, որ փողոցում են սկսել ոստիկանների վրա քարեր նետել, ոստիկանը չէր կարողանում հստակ պատասխաններ տալ, քանի որ չգիեր փողոցների անունները:

Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց: Վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-¬¬ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ