News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մեկնարկել է ազդարարման ինստիտուտի ներդրման եւ ազդարարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին հանրային քննարկումների շարքը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումները կազմակերպվել էին Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի աջակցությամբ: Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ազդարարման նկատմամբ քաղաքացիների  վերաբերմունքին, չազդարարելու բացասական հետեւանքներին, կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարելու պատրաստակամությանը եւ այլ հարցերին:

Անդրադառնալով ներկայացված հարցման արդյունքներին՝ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ ազդարարման ինստիտուտի ներդրման այս փուլում ամենաառաջնայինն անտարբերության տարրի վերացումն է հասարակության շրջանում: Այդ նպատակով առաջիկայում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման արշավ՝ արտաքին գովազդի եւ սոցիալական հոլովակների տեսքով, որում ներգրավված կլինեն մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում հանրության կողմից սիրված եւ ընդունված անձինք:

Այնուհետեւ, հանդիպման մասնակիցների միջեւ ծավալվել է քննարկում հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործման եւ ազդարարման ինստիտուտի առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ