News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետեւողական զարգացումը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը  հետաքրքրված է չինաստանցի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ, եւ երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար: «Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Չինաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ  ՀՀ-ում 2017 թվականին արձանագրված տնտեսական ցուցանիշները նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հաջողություններ արձանագրելու, տնտեսական կապերի ընդլայնման համար: «Ունենք լավ հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար: Մեր երկու երկրների միջեւ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով, ինչը լավ դինամիկա է հաղորդել երկկողմ կապերի աշխուժացմանը»,- ասել է Թյան Էրլունը՝ ավելացնելով, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ: Դեսպանը տեղեկացրել է, որ Երեւանում չինարենի դպրոցի կառուցման ծրագրի նպատակով հատկացվել է 15 մլն դոլար, բացի այդ՝ չինական կողմի նախաձեռնությամբ ընթացիկ տարում շարունակվելու է Հայաստանի շտապ օգնության ավտոպարկի համալրման ծրագիրը:  

ՀՀ վարչապետը եւ Չինաստանի դեսպանը քննարկել են արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
630 մարդ չգիտի՝ ինչու է փակվում Ալավերդու պղնձաձուլական գործարանը. աշխատողները սպասում են Ավինյան–Մեջլումյան հանդիպմանը
Աշխատակիցները լիարժեք տեղեկացված չեն՝ ինչն է խնդիրը...
Եթե հանգամանքները ստիպեն, ընկերությունը կիրացնի իր բոլոր հնարավորությունները. «Լիդիան Արմենիայի» տնօրեն
Հունիսից չի կարող պահել իր աշխատակազմին, եթե հնարավոր չլինի մուտք գործել հանքի տարածք եւ շարունակել շինարարական աշխատանքները...
Մոսկովյան «ПромБиоФит»-ը մտադիր է ընդլայնել հայկական ընկերությունների հետ համագործակցությունը
Այդ նպատակով ընկերությունը մասնակցել է EXPO-RUSSIA ARMENIA-ին․․․
Հայաստանից նույնիսկ գերան էին արտահանում, սա աբսուրդ է. Փաշինյան
Հանձնարարություն է եղել, որ բնակավայրի բնակիչներին վառելափայտն ապահովել սանիտարական հատումների շրջանակներում, բայց մենք պետք է վերջ տանք...
Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան
Բացի այդ՝ այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով...
Քննարկվել են Հայաստանի եւ Չինաստանի Հուբեյ նահանգի միջեւ համագործակցության հնարավորությունները
Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը…
Ամենաշատ
Partner news