News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահ առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մշտապես է վերադարձել Հայաստան, թե՞ կրկին կհեռանա Բրիտանիա:

Նա հայտարարեց, որ ընդմիշտ է եկել Հայաստան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր կինը հայտարարել էր, որ որդիներն իրենց բրիտանացի են զգում, Արմեն Սարգսյանն արձագանքեց, որ իր երկու որդիները եւ Բրիտանիայի քաղաքացի են, եւ Հայաստանի. «Հետեւաբար, հավասարաչափ լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն Բրիտանիայի քաղաքացի: Միաժամանակ, լինելով ՀՀ քաղաքացի, պետք է լինեն ՀՀ քաղաքացի՝ դրանից հետեւող եզրակացություններով: Եթե « Daily Mail»-ի հոդվածը մանրամասն կարդաք անգլերենով, կհասկանաք, որ թարգմանությունը որ դուք ունեք, այդպես չի հնչում: Կինս ասել է, որ այո, նրանք իրենց բրիտանացի են զգում՝ Բրիտանիայում ապրելով, բայց հպարտ հայեր են»:

Արմեն Սարգսյանը հերքեց, թե որեւէ առնչություն ունի Ամուլսարի հանքի շահագործումն իրականացնող ընկերության ետ: «Իմ հետ դա բացարձակապես կապ չունի: Կարող եք որոնել համացանցում եւ տեսնել»:

Արմեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի եւ հեռացավ: Նա նշեց, որ հիմա հանդիպումներ է իրականացնում տարբեր ուժերի ու հասարակական խմբերի հետ. «Երբ ավարտեմ եւ որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որ կիմանաք դրա մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ