Լատվիական սահմանային ծառայության աշխատակիցներն անցյալ շաբաթվա վերջում 6 օտարերկրյա քաղաքացի են ձերբակալել, որոնք փորձում էին մուտք գործել երկիր կեղծ փաստաթղթերով, փոխանցում է Baltnews-ը՝ վկայակոչելով Պետական սահմանային ծառայությունը:
Ռիգայի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացու փաստաթղթերում Լեհաստանի սահմանը հատելու վերաբերյալ կեղծ կնիք է հայտնաբերվել: Խախտողին արգելվել է մուտք գործել Լատվիա:
Նշվում է, որ տարվա սկզբից կեղծ փաստաթղթերով սահմանը հատելու փորձի համար 11 մարդ է ձերբակալվել, անցյալ տարի՝ 145 մարդ: