News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հայտարարել է հաջորդ ժամկետում առաջադրվելու մտադրության մասին, իր ընտրական շտաբի վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ կատակով նշել է, թե վիրավորվել է, որ իրեն չեն մտցրել ԱՄՆ, այսպես կոչված, «կրեմլյան զեկույցի» մեջ,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վիրավորական է»,- այսպես է Պուտինը պատասխանել հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ինքը չի ներառվել, այսպես կոչված, «կրեմլյան» ամերիկյան ցուցակում, որը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունվարի 30-ի գիշերը:

Դրա մեջ են մտցվել ՌԴ գրեթե ամբողջ ղեկավարությունը՝ սկսած վարչապետ Դմիտրի Մեդվեդեւից, եւ ռուսաստանցի խոշոր գործարարներ: Ցուցակում ընդհանուր ավելի քան 200 ազգանուն կա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ