News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:

Նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջեւ հետեւյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էներգետիկայի ծավալը, էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50 տոկոսի, առնվազն 20 տոկոսով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները եւ առնվազն 10 տոկոսով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը, արտադրությունը, արտադրության ծավալը՝ միաժամանակ հասնելով հուսալիության բարձրագույն մակարդակի էներգաբլոկի՝ դրա արդիականացման ճանապարհով: Այս նպատակով իրականացվել են հետեւյալ միջոցառումները.

Պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով մեկնարկել են Շնող ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ 76 ՄՎտ նախնական դրվածքային հզորությամբ, որն ամբողջությամբ կօգտագործի Դեբեդ գետի չօգտագործված ջրային ներուժը:

Տրամադրվել են 10 ՄՎտ ընդհանուր հզորության 11 փոքր արեւային ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաներ. դրանք պիլոտային ծրագրեր են, որից 3-ն արդեն կառուցված է, մնացածը առաջիկա 1-2 տարում շահագործման կհանձնվի: Հայտարարվել է Մասրիկ-1 արեւային կայանի (դրվածքային հզորությունը` 55 ՄՎտ) կառուցման մրցույթը, որի նախաորակավորման փուլն անցել է միջազգային հեղինակություն եւ փորձ ունեցող 10 ընկերություն: Մրցույթը կշարունակվի 2018 թ., կընտրվի հիմնական կապալառու, եւ նախարարության հաշվարկներով՝ 2019 թ. արդեն ավարտուն Մասրիկ-1 կայանը կհանձնվի շահագործման:

Առանց լիցենզավորման արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրման խթանումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ թույլատրելի հզորությունը 150 ՄՎտ-ից հասցվել է 500 ՄՎտ-ի: Այս պահին արդեն տեղադրված է 243 արեւային կայան՝ 2.8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: 2017 թ. տրամադրվել են 36 փոքր ՀԷԿ-երի լիցենզիաներ՝ 69 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնք շահագործման կհանձնվեն առաջիկա 2-3 տարիներին: Առնվազն առաջիկա 2 տարում 10 ՄՎտ կհասնեն զուտ փոխհոսքերի սկզբունքով աշխատող արեւային կայանները: Բացի դրանից, արդեն առաջիկա տարիներին ներքին սպառման կառուցվածքում հիդրո- եւ արեւային կայաններից արտադրվող հոսանքի տեսակարար կշիռը կհասցվի մոտավորապես 50 տոկոսի:

Նախարարի խոսքով՝ երկրորդ կարեւոր խնդիրը գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի ծավալի, գազի ծախսի կրճատումն է մոտավորապես 20 տոկոսով. պետություն-մասնավոր հատված համագործակցության ռեժիմով կառավարության որոշմամբ իտալական «Ռենկո» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, եւ սկսվել են Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման նախագծային-նախահաշվային աշխատանքները: Ֆինանսավորումը կատարում է Միջազգային ֆինանսական կորպորացիան: Նախատեսվում է, որ ՕԳԳ-ն կհասնի 53 տոկոսի, ինչն ընդհանուր միջին հաշվեկշռով կնվազեցնի գազի ծախսը գազային կայաններում: Բացի այդ, այս տարի կմեկնարկի ամերիկյան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հետ անցած տարի ստորագրված համաձայնագիրը. գտնվել են ֆինանսավորման աղբյուրները, եւ այս տարի հունիսին կմեկնարկի Երեւանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման ծրագիրը, որի արդյունքում Երեւանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն կբարձրանա 1.3 տոկոսով, եւ 7 ՄՎտ-ով կավելանա արտադրական ներուժը: Այս երկու միջոցառման շնորհիվ Հայաստանը կկարողանա առաջիկա 2-3 տարում 20 տոկոսով իջեցնել գազի ծախսը գազային կայաններում:

2017 թ. հաջողությամբ իրականացվել է 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ ֆինանսավորմամբ սկսած ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագիրը, պահպանվել են ծրագրային բոլոր ցուցանիշները եւ ժամկետները:

Կառավարության կողմից հաստատվել,Ազգային ժողով են ուղարկվել ու այժմ այնտեղ քննարկվում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կնպաստեն շուկայի ազատականացմանը:

2017 թ. վերսկսվել եւ ամբողջ թափով իրականացվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: 2018 թ. համար բերվել են հիմնական սարքավորումները, նախատեսվում է մարտ ամսից սկսել այս տարվա աշխատանքները, իսկ օդային գիծն ավարտի հասցնել 2019 թ.:

2017 թ. դեկտեմբերի 18-ին համաձայնություն է ձեռք բերվել Գերմանական զարգացման KfW բանկի հետ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ֆինանսավորման նպատակով: Նախատեսվում է մինչեւ 2018 թ. մարտ հայտարարել մրցույթը եւ մայիս-հունիս ամիսներին ունենալ հիմնական կապալառուին: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով գծի երկարությունը՝ Հայաստան-Վրաստան գիծը եւս ավարտուն տեսքի կբերվի Հայաստան-Իրան գծի հետ համատեղ՝ 2019 թ. ավարտին:

2017 թ. արձանագրվել է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում արտահանման ծավալների աննախադեպ աճ՝ դեպի Վրաստան եւ Իրան: 2017 թ. Հայաստանը դարձել է ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր եւ հայտ է ներկայացրել առաջիկա 1-2 տարվա համար էներգետիկ խարտիայում եւս նախագահող երկիր դառնալու համար: Հայտը գտնվում է քննարկման փուլում:

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողով, որի հիմնական գործառույթներն են տեխնիկական քաղաքականությունը, ՀՀ էներգետիկ համակարգում գլխավոր ինժեների գործառույթի ներդրումը, որը կներառի բոլոր տեսակի վթարների քննարկումը եւ վթարների կանխարգելման ծրագրերի մշակումը: Հանձնաժողովի խնդիրն է նաեւ՝ կենտրոնացնել աշուն-ձմեռ մաքսիմումի անցման նախապատրաստական աշխատանքները մեկ միասնական օղակում եւ վերահսկել՝ միաժամանակ սահմանելով դրանց չափորոշիչները, ծավալները եւ գրաֆիկները: Վարչապետ Կարապետյանը կարեւորել է տեխնիկական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հարցին՝ նախարար Մանուկյանը ներկայացրել է պատասխանատու ընդերքօգտագործման եւ հաշվետու հանքարդյունաբերության առումով կատարված աշխատանքները: Այս նպատակով նախարարության երեք ստորաբաժանում միավորվել է մեկ միասնական՝ Ընդերքի գործակալության մեջ, եւ ընդերքօգտագործողներն այժմ օգտվում են մեկ պատուհանի սկզբունքից: 2017 թ. Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, որով Հայաստանը ոլորտում թափանցիկություն ապահովելու մի շարք պարտավորություններ է ստանձնել: «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի եւ երեւակումների բոլոր անձնագրերը (շուրջ 2 մլն էջ), ինչպես նաեւ երկրաբանական ամբողջ տեղեկատվությունը թվայնացվել է, ամբողջությամբ տեղադրվել եւ հասանելի է www.geo-fund.am կայքում:

Կառավարությունը հաստատել է եւ ԱԺ է ուղարկել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը 3 հիմնական սկզբունք է արձանագրում.

- ընդերքի մասին օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությամբ ընդերքօգտագործողը պարտավորություն է ստանձնում ընդերքից արդյունահանված ամբողջ ծավալները ներկայացնել հանրությանն էլեկտրոնային տարբերակով:

-Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությամբ պետական լիազոր մարմինները պարտավորություն են ստանձնում՝ համապարփակ տեղեկատվություն հրապարակել համապատասխան էլեկտրոնային հարթակում ՀՀ պետական բյուջեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջեներ ընդերքօգտագործողների եւ հանքարդյունահանողների մուծած եւ վճարած բոլոր մասհանումների եւ գումարների մասին: Դրանով ֆինանսական բոլոր հոսքերը վերահսկելի կլինեն հանրության կողմից:

-Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությամբ պատասխանատվություն եւ պատիժ է նախատեսվում թե´ լիազոր պետական կառավարման մարմնի, թե´ ընդերքօգտագործողի համար՝ այս պարտավորությունները չկատարելու պարագայում: Նախատեսվում է, որ մինչեւ մարտի 1-ը Ընդերքի գործակալությունը կներկայացնի իր զարգացման հայեցակարգը:

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2017 թ. գործունեությունից՝ նշելով, որ ժամանակի հրամայականով պայմանավորված՝ պետք է ավելի մեծ թափով շարունակվի աշխատանքը բոլոր ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ