ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երրորդ անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:
2018թ.-ի «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվել է, հաշվի առնելով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը:
Նշենք, որ հունվարի 17-ին Լոնդոնում կայացած «Ֆինանսների եւ առեւտրի բանկային միության» /BAFT/ տասնմեկերորդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 94 երկրների բանկերի անունները:
Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ եւ անկախ փորձագետներ:
Իդեպ, առեւտրի ֆինանսավորման ոլորտում վերջին յոթ տարիների ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագույնն է ճանաչվում եւս երկումիջազգային հեղինակավոր կազմակերպությունների` գերմանական Commerzbank AG-ի եւ Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ-ի/ կողմից: