News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է գերմանական եւ քրդական արմատներով ֆուտբոլիստ Դենիզ Նակիին երկրի տարածքում ֆուտբոլ խաղալ՝ կապված «անջատողական եւ գաղափարախոսական քարոզչության» հետ։

28-ամյա Դենիզ Նակիին երեք տարի եւ վեց ամիս ժամկետով արգելել են մասնակցել բոլոր մրցումներին։ Նա նաեւ տուգանվել է 72 հազար դոլարով։ Թուրքիայում գործող կարգի համաձայն՝  երեք տարվանից ավել ժամկետով մրցույթում մասնակցելու արգելքը  փաստացիորեն նշանակում է արգելք ամբողջ կյանքի համար, այսինքն՝ Նակին այլեւս չի կարողանա երկրում ֆուտբոլ խաղալ։

Նախօրեին Նակին կոչ էր արել մասնակցել  Քյոլնում տեղի ունենալիք միտինգին՝ ի նշան սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական ներխուժման դեմ բողոքի։

Ավելի վաղ Der Spiegel-ը, վկայակոչելով Նակիի փաստաբանին, հայտնել էր, որ նա անվտանգության նկատառումներից ելնելով՝ մտադիր է խզել թուրքական Amedspor թիմի հետ կնքած պայմանագիրը եւ մնալ Գերմանիայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news