News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Քաթարն ԱՄՆ-ի հզոր գործընկերն է եւ վաղեմի ընկերը։ Այս մասին ԱՄՆ-Քաթար ռազմավարական երկխոսության առաջին ռաունդի արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել է Ռեքս Թիլերսոնը, դրան մասնակցել է նաեւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը, հաղորդում է AP-ն։

Բանակցությունների ավարտին ԱՄՆ-ն ու Քաթարը ստորագրել են համաձայնագիր, որով լուծում է տրվել կողմերի միջեւ վիճելի ավիաընկերության սուբսիդիայի հարցը։ Նաեւ կնքվել են անվտանգության շուրջ եւ ահաբեկրության ու մարդկանց առեւտրի դեմ պայքարի մասին համաձայնագրեր։ «Քաթարն ԱՄՆ-ի հզոր գործընկերն է եւ վաղեմի ընկերը»,-նշել է Թիլերսոնը՝ ողջունելով համաձայնագրերը։

Թիլերսոնն ու Մատիսը հայտարարել են, որ խորապես մտահոգված են Քաթարի եւ Պարսից ծոցի իր հարեւանների միջեւ ստեղծված իրավիճակով։ Նրանք կոչ են արել վերսկսել ջանքերը ճգնաժամի հաղթահարման համար։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ Բահրեյնը խզել էին դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան բոլոր մեղադրանքները հերքել է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news