News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփն իր ելույթում հիմնական ուշադրությունը հատկացրել է իր նախագահության մեկ տարում ԱՄՆ վարչակազմի աշխատանքի արդյունքներին եւ տնտեսական հաջողություններին, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: 

Ամերիկացիների մասին

Թրամփն իր ելույթում զգալի ուշադրություն է հատկացրել հասարակ ամերիկացիներին, որոնք Ամերիկան ավելի լավ ու հզոր են դարձրել. «Վերջին տարում աշխարհը համոզվեց այն բանում, ինչը մենք միշտ գիտեինք՝ աշխարհում չկա ավելի անվախ, խիզախ եւ վճռական ժողովուրդ, քան ամեիկացիները: Եթե լեռներ կան՝ մենք դրանք նվաճում ենք: Եթե սահման կա՝ մենք այն հատում ենք: Եթե մարտահրավեր կա՝ մենք դրան պատասխանում ենք: Եթե հնարավորություն կա՝ մենք դրանից օգտվում ենք»:

Տնտեսության մասին

Թրամփն ընդգծել է, որ իր նախագահ դառնալու պահից ի վեր ԱՄՆ-ն ընդգրկել է «լավատեսության նոր ալիքը»: Աշխատանքի արդյունքները Թրամփը հետեւյալ կերպ է գնահատել՝ «անհավանական առաջընթաց» եւ «էքստրասովորական արդյունքներ»:

Նա դրանց թվին է դասել  2,4 մլն աշխատատեղերի ստեղծումը, ներառյալ 200 հազար աշխատատեղերը արդյունաբերության մեջ: Գործազրկության նպաստ տրամադրելու հայտերը կրճատվել են մինչե 45-ամյա նվազագույնը: Ֆոնդային շուկան ռեկորդներ է սահմանում:

Հարկային բարեփոխման մասին

Թրամփը հայտարարել է, որ հարկային բարեփոխումը միջին դասի եւ փոքր բիզնեսի համար հսկայական օգնություն էր: Նա հպարտությամբ է նշել օրենքի այն դրույթի չեղարկման մասին, որը ամերիկացիներին պարտավորեցնում էր բժշկական ապահովագրություն ձեռք բերել կամ տուգանքներ վճարել: Բիզնեսի հարկման տոկոսադրույքը նվազեցվել 35 տոկոսից մինչեւ 21 տոկոս, «որի շնորհիվ ամերիկյան ընկերությունները կարող են աշխարհում բոլորի հետ մրցակցել ու շահել»: Դա թույլ կտա «միջին վիճակագրական ընտանիքի եկամուտը մեծացնել  ավելի քան 4 հազար դոլարով»: Թրամփը հիշեցրել է, որ շատ ընկերություններ հայտարարել են իրենց աշխատակիցներին հավելավճար տալու եւ խոշորամասշտաբ ներդրումներ կատարելու ծրագրերի մասին»:

Դաշնային կառավարության մասին

Թրամփը բավականին շատ ժամանակ է հատկացրել Ամերիկայի միասնության մասին դատողություններին. «Մենք միասին մի թիմ ենք, մի ժողովուրդ եւ մի ամերիկլյան ընտանիք: Մենք մեկ տուն ունենք, մեկ սիրտ, մեկ ճակատագիր եւ մեկ մեծ ամերիկյան դրոշ»:

Այնուհետեւ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ «ամերիկացիները իրենց երկիրը սիրում են: Եվ նրանք արժանի են կառավարությանը, որը նրանց նույն սիրով եւ հավատարմությամբ է վերաբերվում: Անցած տարում մենք վերականգնել ենք մեր քաղաքացիների եւ նրանց կառավարության միջեւ վստահությունը»: Թրամփը խոսել է  պետական ապարատի բարեփոխումներում իր հաջողությունների եւ այս ոլորտում ծրագրերի մասին:

Արտաքին առեւտրի մասին

Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան դադարել է միջազգային ասպարեզում իրեն ոչ ձեռնտու գործարքներ կնքել եւ հույս ունի, որ իրեն ազնվորեն կվերաբերվեն:

Ենթակառուցվածքների բարեփոխման մասին

ԱՄՆ ինժեներական ենթակառուցվածքների արդիականացման կոչը Թրամփը սկսել է  պատկերավոր համեմատությամբ. «Մենք «Էմփայր սթեյթ բիլդինգ» երկնաքերը կառուցել ենք  ընդամենը մեկ տարում, խայտառակություն չէ՞, որ հիմա 10 տարի է պահանջվում սովորական ճանապարհի կառուցման թույլտվություն ստանալու համար»:

Նախագահն այնուհետեւ Կոնգրեսին կոչ է արել մոռանալ կուսակցական տարաձայնությունների մասին եւ ենթակառուցվածքային նախագծերին հատկացնել առնվազն 1,5 տրլն դոլար: Նա նաեւ խոստացել է դրա համար ոչնչացնել բյորոկրատական խոչընդոտները:

Ներգաղթի մասին

Թրամփը հայտարարել է, որ ներգաղթի քաղաքականությունը պետք է ծառայի ամերիկացի աշխատավորների եւ ընտանիքների շահերին: Նա դատապարտել է «բաց սահմանները», որոնք հանգեցնում են աշխատատեղերի ոչնչացմանը եւ թույլ են տալիս, որ հանցագործներն ու թմրամիջոցները ԱՄՆ-ում հայտնվեն: Նա շատ ժամանակ է հատկացրել  սալվադորյան MS-13 հանցավոր խմբավորման մասին պատմելուն, որի անդամները կատարելագործում են ԱՄՆ-ում սարսափելի հանցագործությունները, եւ դա դադարեցնելու կոչ է արել: Թրամփը նաեւ ընդգծել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման, «գրին քարտ» վիզայի վիճակախաղի եւ «շղթայական ներգաղթի» դադարեցման անհրաժեշտությունը:

 Արտաքին պաշտպանական քաղաքականության մասին

Դոնալդ Թրամփն իր ելույթի այս հատվածը սկսել է հետեւյալ արտահայտությամբ. «Մենք կհակազդենք թշնամական ռեժիմներին, ահաբեկչական խմբերին եւ այնպիսի միցակիցներին, ինչպիսին Չինաստանն ու Ռուսաստանն են, որոնք մեր շահերին, մեր տնտեսությանը եւ մեր արժեքներին մարտահրավեր են նետում»:

Թրամփը հիշեցրել է ռազմական բյուջեն մեծացնելու մտադրության մասին, այդ թվում՝  «միջուկային զինանոցն արդիականացնելու եւ վերակառուցելու»:

Նա Կոնգրեսին կոչ է արել փակել Իրանի հետ միջուկային համաձայնագրի «բաց անցքերը» եւ հիշեցրել է, որ իր վարչակազմը խիստ պատժամիջոցներ է մտցրել Վենեսուելայի եւ Կուբայի դեմ:

Թրամփը հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռները սպառնում են ԱՄՆ-ին, եւ որ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի Փհենյանի վրա, քանի որ «զիջումները սոսկ խրախուսում են ագրեսիան եւ սադրանքները»:

Ահաբեկչության դեմ պայքարի մասին

Թրամփը խոստացել է ԻԼԻՊ-ին վերջնական պարտության մատնել: Նա հայտնել է Գուանտանամոյի բանտը պահպանելու մտադրության մասին, որտեղ պահվում են միջազգային ահաբեկիչները:

Ապագայի մասին

«Մենք չենք պարտվի այնքան ժամանակ, քանի դեռ համոզված ենք մեր արժեքներին, հավատում ենք մեր քաղաքացիներին եւ վստահում ենք մեր Աստծուն: Եվ մեր ժողովուրդը մշտապես անվտանգության մեջ կլինի, հզոր, հպարտ եւ ազատ: Տեր Աստված, օրհնիր Ամերիկան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ