News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աֆալինները (լատիներեն՝ Tursiops) ամենատարածված դելֆիններն են, ամբողջ աշխարհում բնակվում են տաք եւ չափավոր ջերմությամբ ջրերում, բացի Արկտիկայի եւ Անտարկտիդայի շրջաններից: Նրանք ձկով են սնվում եւ կարողանում են ինքնուրույն որս անել, բայց ավելի հաճախ հանդիպում են 30-70 աֆալինից կազմված խմբեր. ամենայն հավանականությամբ, վտառի անդամների նման քանակությունը օպտիմալ է ծովերի մեծ մասի կերային բազայի համեմատությամբ: Սակայն աֆալինները երբեմն  վիթխարի միավորումներ են կազմավորում. առանձին մանր խմբերը միախառնվում են առավել խոշորներին: Գիտնականներին հայտնի են մի քանի հարյուր առանձնյակից կազմված աֆալինների վտառներ, փոխանցում է Nat-geo-ն: 

Մեծ հաջողություն է միեւնույն վայրում դելֆինների այսպիսի կուտակում տեսնելը: Կենսաբանները, որոնք ուսումնասիրում են հնդկա-աֆրիկական աֆալիններին, ուշադրություն են դարձրել, որ վերջին տարիներին դելֆինների նույնսկ ոչ մեծ խմբերը «խոշորացել» են. եթե 2008 թվականին Հարավային Աֆրիկայում հանդիպում էին 18-20 առանձնյակից կազմված խմբեր, ապա 2016-ին՝ միջին վտառը կազմված էր 76 անդամից: Իսկ վերջերս հարավաֆրիկյան ջատարածքներում նկատել էն 600 աֆալինից կազմված խումբ:

Այս երեւույթի ճշգրիտ բացատրությունն անհայտ է, ենթադրվում է, որ աֆալինները ստիպված են ակտիվորեն միավորվել սպիտակ շնաձկներից պաշտպանվելու համար, որոնք այս շրջանում ավելի մեծաթիվ են դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ