News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հարուցվել է 154 քրեական գործ եւ կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: Այս մասին հայտարարել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը:

«Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր՝ շուրջ 9կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա:  Թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը՝ ընդեղենի մեջ: Մեկ այլ դեպքով էլ Իրանի 2 քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբվերել է շուրջ 5կգ «մետամֆետամին» եւ «հերոին» տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105կգ հերոին»,-տեղեկացրել է Սամվել Սանամյանը:

Օրերս էլ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ եւ ոստիկանության հետ համատեղ իրականացված համալիր գործողությունների արդյունքում կանխվել է մոտ 8կգ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:  Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել  է փոստային առաքանիներում: Հիմնականում փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ եվրոպական երկրներից՝ հոգեմետ նյութ եւ թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, հաշվետու տարում փոստային առաքանիներում հայտնաբերվել է 7562 հատ դեղահաբ: «Արգելված է փոստային ծանրոցներով թմրամիջոց եւ հոգեմետ նյութեր պարունակող բոլոր տեսակի դեղահաբերի առաքումը Հայաստան. նման դեպքերը որակվում են որպես մաքսանենգություն»,-հիշեցնում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց եւ այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:

Ըստ վարչության պետի, ուժեղացված, սակայն աննկատ մաքսային հսկողություն է իրականացվում սահմանային բոլոր անցակետերում՝ չխանգարելով տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը եւ քաղաքացիների արագ սահմանահատմանը:

Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականի ընթացքում վարչությունը սերտ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն իրավախախտներ, այլեւ հանցախմբեր: Գործակցությունն ամրպանդելու նպատակով 2018-ին այդ կառույցների հետ նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր: Իսկ միջազգային համագործակցության բնագավառում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ գործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարբեր կոմիտեների, «RILO» իրավապահպան գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի եւ այլ կառույցների հետ: Օրեր առաջ Վրաստանի մաքսային մարմինների եւ ֆինանսական ոստիկանության հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել, առաջիկայում նախատեսվում է նաեւ  փոխըմբռնման հուշագիր կնքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ