News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական եւ երկկողմ համագործակցության խորհրդակցություններին:

ՊՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել երկու երկրներում ընթացող պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ:

Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության արդյունքները եւ պայմանավորվածություններ ձեռքբերվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառումներ Հայաստանում եւ Լիտվայում: Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական կրթությունը եւ վարժանքները, տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը եւ ռազմաքաղաքական կանոնավոր խորհրդակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ