News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոնգրեսականներ Քեն Բաքը, Ջո Քենեդին եւ Գրեյս Մենգը անդամակցել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական ասամբլեան:

Ասամբլեայի ներկայացուցիչները Կոնգրեսում ավելի քան 300 հանդիպում են անցկացրել, որ շնորհակալություն հայտնեն գործընկերներին եւ քննարկեն առանցքային հարցերը:

Անցած ամիս կոմիտե էին մտել նաեւ Ռուբեն Գալեգոն եւ Էնթոնի Բրաունը, որի շնորհիվ անդամների թիվը հասել է մինչեւ 117-ի:

Ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքով՝ իրենք կոնգրեսականների հետ կշարունակեն աշխատել ամերիկա-հայկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Հայկական հարցերով կոմիտեն հիմնադրվել է 1995 թվականին որպես ոչ պաշտոնական, օրենսդիրների երկկուսակցական  խումբ, որն զբաղվում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների աջակցությամբ եւ ամրապնդմամբ: Կոմիտեի համանախագահներն են Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիերը, Դեւիդ Թրոթը, Դեւիդ Վալադաոն: Տեղակալներն են Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրակիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ