News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ընթանալ հակամարտության բոլոր կողմերին լսելու ճանապարհով: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:

Իր ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի նախագահին հրավիրել են այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչին Մակրոնը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Ֆրանսիան փոխզիջման կողմնակից է, քանի որ ստատուս քվոն խնդրի լուծում չէ: Հույս ունեմ, որ մի անգամ կվերադառնամ ձեզ մոտ եւ կասեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ