ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 31-ին, կազմել է 480.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 598.95 դրամ (աճել է 2.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.58 դրամ (աճել է 3.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.56 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 267.35 դրամ, ոսկի՝ 20,790 դրամ, պլատին՝ 15,520.23 դրամ։
Հունվարի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: