News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց հանրային պաշտպանի միջնորդությունը եւ վերացրեց Արեգ Կյուրեղյանի եւ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կիրառված սանկցիան եւ նրանց վերադարձրեց նիստերի դահլիճ:

Արեգ Կյուրեղյանը միջնորդեց, որպեսզի Մուշեղ Շուշանյանւ նորից ներգրավվի որպես իր շահերի պաշտպան: Դատավորը բավարարեց Կյուրեղյանի միջնորդությունը, իսկ հանրային պաշտպանից հրաժարվելու միջնորդությունը մերժեց:

Նշենք, որ այսօր շարունակվում են հրապարակվել ՊՊԾ գնդին հարակից սեփական տներում գնդի գրավումից հետո կատարված քննչական գործողությունների՝ դեպքի վայրի զննությունների արձանագրությունները: Քննիչները բնակիչների տներում հայտնաբերել են զինամթերք: Օրինակ Խորենացի փողոցում գտնվող տներից մեկում՝ աստիճանավանդակի տակ գտնվող շինարարական նյութերի մոտ հայտնաբերվել են չորս փամփուշտ, ատրճանակ, երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով:

Մեկ այլ տան բնակիչ էլ մաքրություն անելիս նկատել է երեք փամփուշտ եւ մետաղյա տարա, որի մեջ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Մեկ այլ բնակիչ էլ ՊՊԾ գնդի գրավումից հետո դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ գունդը գրաված խմբի անդամները ներխուժել են իր տուն ու թողել մեծաքանակ զինամթերք, այդ թվում՝ փամփուշտներ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ