News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը աշխատում է, հանդիպումներ է ունենում եւ պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ Այդ մասին թեկնածուն ասել է այսօր՝ հունվարի 31-ին Թումե կենտրոնում, լրագրողների հետ զրույցում։

«Ես աշխատում եմ, հանդիպումներ եմ ունենում։ Սա ինձ համար աշխատանք է, եւ իմ աշխատանքով պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը՝ նախագահի հետ։ Օրը չեմ կարող ասել, էական չէ դա։ Օրենքով սահմանված ժամանակաշրջանում»,- նշել է թեկնածուն։ Նա նշել է, որ դեռ վերջնական չի որոշե, երբ որոշի, կհայտնի այդ մասին։

Խոսելով Թումո կենտրոնի մասին, նա նշել է, թե կենտրոնն առաջին ծաղիկն է, որը ցույց է տալիս, թե ուր պիտի գնա Հայաստանը։ «Գյուղատնտեսությունից շինարարություն, արդյունաբերությունից բանկային համակարգ։ Արդյոք կա՞ մի ուղղություն, որը թույլ կտա Հայաստանին, քիչ ռեսուրսներով երկրին դուրս գալ իրականա միջազգային շուկա։ Կա մի ոլորտ, որտեղ կարող ենք ոչ միայն օգտագործել ներքին ռեսուրսը, այլեւ բերել սփյուռքին։ Դա տեղեկատվական տեխնոլոգիաներն են»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով, զարմանալի չէ, որ փոքր Հայաստանը արտահանելու է Թումոյի ներդրած կրթական համակարգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ