News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահ առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանը ԵՊՀ գիտխորհրդի կազմի հետ հանդիպմանը կարեւորել է քաղաքական ուժեղ համակարգի, տնտեսության զարգացման եւ առողջ հասարակության ստեղծումը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Նա նշեց, որ 21-րդ դարում ուժեղ Հայաստան ունենալու համար պետք է ամենօրյա դժվարին աշխատանք ոչ միայն տնտեսության ոլորտում, այլ անհրաժեշտ է ստեղծել քաղաքական ուժեղ համակարգ, առողջ հասարակություն: Նա նաեւ գովեստով խոսեց մեր արտաքին քաղաքականության մասին»:

Թե ինչու հանդիպման ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ԵՊՀ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել ԵՊՀ շենք, Արամ Սիմոնյանը նշեց. «Զարմանալի բան եք ասում, որովհետեւ ոչ ոք ոչ մեկի նման բան չի արտոնել: Արմեն Սարգսյանի խնդրանք էր ուղղակի հնարավորություն տալ այսօր հարցազրույց չտալ»:

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպումից խուսափեց. նա ԵՊՀ շենք եկավ հայտարարված ժամից շուտ եւ դուրս եկավ ետնամուտքով: Չնայած ի սկզբանե ասված էր, որ համալսարականների հետ հանդիպումը փակ է լինելու, սակայն, կազմակերպիչները թույլ էին տվել հանդիպմանը մասնակցել երկու լրատվամիջոցի՝ մյուսների մուտքը արգելելով ԵՊՀ շենք: ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկմանը լրատվամիջոցների մասնակցության հարցի հետ ԵՊՀ-ն որեւիցե առնչություն չի ունեցել եւ թե ինչպես է որոշվել փակ հանդիպմանը թույլ տալ երկու լրատվամիջոցի մասնակցությունը՝ տեղեկություններ չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ