News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումների շարքը շարունակել է ԵՊՀ-ում: Ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ այս անգամ նա խուսափել է լրագրողների հետ զրույցից. Սարգսյանը համալսարան է գնացել հայտարարված ժամից շուտ եւ շենքից դուրս եկել հետնամունքով: Համալսարանից ասել են, որ հանդիպմանը լրատվամիջոցների մասնակցության հարցն իրենց հետ չեն քննարկել եւ տեղյակ չեն, թե ինչու է որոշվել նախապես փակ հայտարարված հանդիպմանը, ամեն դեպքում, երկու լրատվամիջոցի թույլ տալ մասնակցել: Ի դեպ, ԵՊՀ անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տվել նույնիսկ համալսարանի շենք մտնել: Ռեկտոր Արամ Սիմոնյանը, կարծես, զարմացած է. ասել է՝ ինքը ոչ ոքի նման բան չի կարգադրել: Սիմոնյանը, այնուամենայնիվ, անկեղծացել է՝ խոստովանելով, որ Արմեն Սարգսյանը խնդրել էր հնարավորություն տալ, որպեսզի այս անգամ չզրուցի լրագրողների հետ:

EcoNews.am-ն ապօրինի որսի հերթական դեպքն է բացահայտել: «Հերոսն» այս անգամ ոստիկան է: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանը տարիներ շարունակ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ է որսացել՝ կարմրախածի բադ, անդրկովկասյան փասիան, հայկական մուֆլոն եւ այլն: Ղազարյանը նաեւ լուսանկարվել է որսած կենդանիների հետ, հրապարակել նկարներն ու մեկնաբանություններ գրել: Ոստիկանությունն արձագանքել է հրապարակմանը՝ վստահեցնելով, որ Վոլոդյա Ղազարյանն այլեւս իրենց աշխատողը չէ:

Ֆրասիայի նախագահն Արցախ կայցելի, երբ հակամարտությունը կարգավորված լինի: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա հավաքին մասնակցած Էմանուել Մակրոնին Արցախ այցելելու հրավեր են ուղղել խորհրդի ղեկավարները: Մակրոնը հույս է հայտնել, որ կկարողանա մի օր գալ եւ ասել, որ «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»: Ադրբեջանական լրատվամիջոցները, ի դեպ, անմիջապես անդրադարձել են սրան՝ գրելով, թե Ֆրանսիայի նախագահը, իբր, հրաժարվել է Ղարաբաղ գնալ: Իսկ Էմանուել Մակրոնը որոշել է կատարել նախընտրական խոստումներից մեկը. հայկական կամակերպությունների հավաքի ժամանակ նա հայտարարել է, Հայոց ցեղասպանության օրը ներառվելու է Ֆրանսիայի հիշատակի օրացույցում, իսկ համապատասխան որոշումը խոստացել է հրապարակել առաջիկա ամիսներին:

Դոնալդ Թրամփն ամերիկյան Կոնգրեսին ամենամյա ուղերձն է հղել՝ ամփոփելով իր նախագահության առաջին տարին: Թրամփը խոսել է հիմնականում երկրի ներքին խնդիրների մասին՝ շարքային ամերիկացիների, որոնք հզորացրել են երկիրը, հարկային բարեփոխումների, տնտեսության մասին՝ «անհավանական առաջընթացով»: ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաեւ Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին: Փհենյանի միջուկային հրթիռների փորձարկումները նա սպառնալիք է անվանել, իսկ Չինաստանին եւ Ռուսաստանին հակառակորդներ կոչել: Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ որոշել է չփակել Գուանտանամոյի բանտը, թեեւ նրա նախորդը՝ Բարաք Օբաման 2009 թվականին կարգադրել էր հնարավորինս շուտ փակել այն, բայց Կոնգրեսը դեմ էր: Նշենք, որ կալանավայրը բացել է Ջորջ Բուշ կրտսերը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Ներկայում այնտեղ 41 կալանավոր է պահվում:

Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է հայտնվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դերասանին հոսպիտալացրել են սրտի նոպայով եւ անգիտակից վիճակում: Աղբյուրների համաձայն՝ Ջիգարխանյանի սրտի նոպան կապված է այն բանի հետ, որ նա մինչեւ վերջ չի բուժել թոքաբորբը եւ բարդություններ են առաջացել: Դերասանի թատրոնում հաստատել են նրա հոսպիտալացման մասին տեղեկությունը:

1866 թվականից ի վեր առաջին անգամ Երկրի բնակիչները հազվագյուտ երեւույթի են ականատես եղել՝ միանգամից երեք տիեզերական իրադարձության: Մարդիկ դիտել են «Գերլուսինը», երկնագույն լուսինն ու «արյունոտ» լուսինը: Տիեզերական բացառիկ այս շոուն «գերերկնագույն արյունոտ Լուսին» անվանումն է ստացել: Այս երեւույթը նկատվում է խավարման ժամանակ, երբ Լուսինը կարմրավուն երանգ է ստանում: Երկնագույն լուսինը նույնպես բացառիկ է. այն դիտվում է 2-3 տարին մեկ անգամ: Հայաստանի բնակիչները, ցավոք, բացառիկ այս երեւույթին ականատես չեն լինի: Արեւածագին այստեղ նկատելի է եղել միայն «գերլուսինը»:

Հունվարի 31-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 598, ռուբլունը՝ 8 դրամ 56 լումա, ֆունտինը՝ 679 դրամ:

Փետրվարի 1-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը հնարավոր են թույլ ձյան տեսքով տեղումներ: Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես գիշերը հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ