News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անահիտ Մինասյանն իր երեք երեխաների՝ երկվորյակներ Կարինեի եւ Մարինեի, որդու՝ Վազգենի հետ առաջին անգամ Քարվաճառից Երեւան է եկել 2014 թվականին։ Այն ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնում աղջկան՝ Կարինե Մինասյանին անվճար կոխլեար իմպլանտացիա են կատարել, նրա մոտ ամբողջական սենսոնեւրալ ծանրալսություն էր։

Ապա ընտանիքը մի քանի անգամ եկել էր ստուգման եւ իմպլանտի կարգավորման։ 2016 թվականին Անահիտի ամուսինը՝ Աշոտը որոշել էր փորձել Երեւանում աշխատանք գտնել, եւ ընտանիքը տեղափոխվել էր Երեւան։

Սակայն 2017 թվականի ամռան սկզբին Աշոտը չպարզված հանգամանքներում մահացել է։  Ընտանիքը մնացել է առանց ապրուստի միջոցների։ Երեք երեխաների մոր` Երեւանում աշխատանք գտնելու բոլոր ջանքերը ապարդյուն են անցել, իսկ Քարվաճառի տնից ընտանիքն արդեն զրկվել է։

Այժմ Անահիտին, որպես Արցախի քաղաքացու, տուն են առաջարկում Քաշաթաղի (Լաչին) շրջանի Դրախտաձոր գյուղում։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կաջակցեն ընտանիքին ինչով կարող են, անգամ Անահիտ Մինասյանին աշխատանք կառաջարկեն:

Անահիտը ասում է, որ առաջարկվող տունը ունի հողատարածք եւ գոմ։ Նրանք կարող են այգի տնկել, բանջարեղեն ցանել, կցանկանային նաեւ կով ձեռք բերել, բայց դրա համար անհրաժեշտ է շուրջ 350 000 դրամ։

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարներին՝

Converse Bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101

Ստացող՝ Անահիտ Մինասյան

Հեռ. 098410745

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ