News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 22
Տեսնել լրահոսը

«Մուլտի գրուպ կոնցեռն»-ը մտադիր է կրկնապատկել Մղարթի ոսկու հանքավայրի պաշարների արդյունահանման ծավալները` տարեկան 50 հազար տոննայից հասցնելով 100 հազար տոննայի: Հունվարի 31-ին ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ մղարթցիները տվել են իրենց համաձայնությունը:  Այս մասին էկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը:

«Ծրագիրը 20 տարվա համար է, տարածքների մեծացում չի նախատեսվում, հանքի արտադրողականության ծավալներն են կրկնապատկվելու` նախկին տարեկան 50 հազար տոննայից կհասնեն մինչեւ 100 հազար տոննայի: Իրենց ունեցած տարածքում են աշխատելու, ավելի խորը հորիզոններից են հանքաքար արդյունահանելու: Տարածքների ավելացման մասին խոսք չի եղել», - ասաց Արսեն Տիտանյանը: Նա նշեց, որ  հիմա 30 հոգի է աշխատում հանքում, խոստացել են եւս 30 հոգու աշխատանք տալ: Դեմ է արտահայտվել միայն մեկ բնակիչ` նշելով, որ հանքի պատճառով փչանում են արոտները: Ընկերության ներկայացուցիչն էլ պատասխանել է, որ իրենց տարածքում արոտներ չկան: Ըստ համայնքապետի` ջրերի աղտոտման խնդիր չի առաջանա. Մղարթի աղբյուրներն այլ տարածքից են գալիս:

Հարցին` ինչ սոցիալական ծրագրեր են առաջարկել գյուղի համար, Տիտանյանը պատասխանեց. «Այդ հարցում մենք պետք է ակտիվ լինենք, փորձենք ներգրավել իրենց: Ես եմ առաջարկ արել, որ Մղարթի համար խմելու ջուր քաշեն, իրենք էլ համաձայնեցին»:

2005-2008թթ. Մղարթի հանքավայրի լրահետահուզման արդյունքում հաստատված պաշարներն են` C2 կարգի պաշարներ` հանքաքար` 1019.8 հազար տոննա, ոսկի` 3845.3 կգ, արծաթ` 4534.7կգ, P1 կարգի կանխատեսումային ռեսուրսներ` հանքաքար` 1654.0 հազար տոննա, ոսկի` 5240.3 կգ:

«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունը Մղարթի ոսկու եւ արծաթի հանքավայրը սկսել է բաց եղանակով շահագործել 2005թ-ին: Հանքաքարից ոսկին կորզվել է 50 հազար տոննա արտադրողականությամբ հարստացման գործարանում գրավիտացիոն եղանակով: Արտադրական ջուրը վերցվել է Կողես գետից` 10.2լ/վ: Արտադրողականության կրկնապատկման պայմաններում անհրաժեշտ կլինի հարստացման գործարանը վերազինել, իսկ պոչամբարի տարածքն ընդլայնել: Ի դեպ, 2017թ-ի ամռանը պոչամբարի տարածքում ընթանում էին աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Արարատյան դաշտավայրում ցեցի տարածման հարցում Թուրքիան է ներքաշված. փորձագետ
Ինչ վերաբերում է խաղողին, ապա այստեղ բերքի առնչությամբ իրավիճակը գնահատվում է կայուն
Հրաչյա Բերբերյանը պատրաստ է դատի տալ գյուղատնտեսության նախարարին
Փորձագետը հայտնել է, որ համաձայն գործող կանոնակարգի, նա պետք է նախապես դատական ատյաններ դիմելու հարցը համաձայնեցնի Ֆինանսների նախարարության հետ...
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ
Հանդիպման ընթացքում արձանագրված նկատառումները ներկայացվել են ավիաընկերության եւ «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչներին...
Այս պահի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017-ի տարեկան ցուցանիշը. գյուղնախ
Արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ 114603 տոննա կամ 94.5 %, մնացածն արտահանվել է...
«X5», «Արտֆուդ» եւ «Արմտորգ» ընկերությունների համագործակցությունը հայկական արտադրանքը դուրս է բերում նոր մակարդակ
Այն ավելացնում է սեզոնային վաճառքը...
Partner news