News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադառնալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին՝ նշեց, որ դրա շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների եւ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպումների արդյունքում, ըստ  նրա, ձեռք են բերվել պայմանավորվածություններ եւ նախանշվել համագործակցության ուղղություններ։

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը եւ ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։

«Երկրորդ, Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին՝ հանձնարարում եմ ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայամանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման եւ համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման եւ ներկայացման նպատակով։

Գործողությունների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ Կառավարության աշխատակազմ»,- ասաց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ