News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հաշմանդամություն ունեցող մի խումբ քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 1-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Բանն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզները պատրաստել է Երեւանի «Ինտերորթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը, որի գործունեության վերաբերյալ հաշմանդամները որեւէ դժգոհություն չեն հայտնել: Սակայն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզի սարքումը պետք է մրցությային կարգով ընթանա:

«Հիմա, որ պրոթեզս ջարդվեց, ես մի տարի պետք է պառկեմ, որ հերթս հասնի գնամ ռեմոնտ անե՞մ: Երկրաշարժի ժամանակ գերմանացիներն եկան, մեզ օգնություն ցույց տվեցին, հիմա փակում են էդ որակավորում ունեցող ընկերությունը, հիմա ասում ենք՝ թող չփակեն, պրոթեզավորեն մեզ, մինչեւ մեռնենք, գնանք: Մեզ համար անհայտ ծագման նյութերով պրոթեզ պետք է հավաքեն»,-լրագրողների հետ զրույցւոմ ասաց հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից մեկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի «Ինտերորթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը տարեսկզբից փակ է։ Օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ Կենտրոնը փակվել է, քանի որ իրենք պարտվել են 2018-ի համար անցկացված տենդերում: Անհասկանալի է նաև այն, թե ինչպես է լուծվելու Մկրտիչ Գինոսյանի կողմից մինչ այդ պատրաստված պրոթեզների վերանորոգման կամ դրանք փոխելու հարցը։ Օրթոպեդի խոսքով՝ Կենտրոնը միայն պետպատվերով է աշխատում, վճարովի ծառայություններ չունի, դրա համար էլ ֆինանսավորման բացակայության դեպքում միակ ելքը փակվելն է։

Տպել
Ամենաշատ