News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր վարչապետի օրոք Կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ: Օրենքի նախագիծը կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով թվարկելով առաջարկվող փոփոխությունները' նշեց, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը և կառավարության անդամներից որևէ մեկը առանց վարչապետի թույլտվության չի կարող տեղեկատվություն տրամադրել։

Կառավարության նիստերը հրապարակային կլինեն միայն հատուկ դեպքերում։

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Նշենք, որ մինչ օրս Հայաստանի կառավարության նիստեը դռնբաց են եղել, բացառությամբ գաղտնի հարցերի քննարկման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ