News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության նիստերի դռնբաց լինելը բերել է բացասական հետեւանքների: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում ընդունված որոշմանը, որը ենթադրում է, որ կառավարության նիստերը պետք է անցնեն դռնփակ ռեժիմով:

«Յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ, եւ այդ առումով մենք բացառություն ենք: Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջակներին: Պետք է որպես փաստ արձանագրել, որ մենք բացառություն ենք, որ  կառավարության նիստերն անցնում են դռնբաց եւ մասնակցում են այդքան այլ անձինք, որոնք կառավարության անդամներ չեն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, այդ ամենը բերել է բացասական հետեւանքների. «Իրական քննարկում տեղի չի ունենում իրականում, այլ դա լինում է կա՛մ նիստից հետո, կա՛մ նիստից առաջ, ինչը նորմալ երեւույթ չէ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա ընդգծեց իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը եւ պարզել, որ կառավարության նիստերն ամբողջովին հեռարձակող երկրներ պրակտիկորեն գոյություն չունեն. ««Սակայն դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ: Դա է պատճառը, որ օրենքում որպես վարչապետի պարտականություն ամրագրված է ապահովել կառավարության գործունեության թափանցիկությունը, հասարակությանը հասանելիությունը»,-ընդգծեց նա:

Մինչ այդ Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում նշել է, որ վարչապետի որոշմամբ կառավարության նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց. «Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ