News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 1-ն, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Այստեղ են հավաքվել «Պիտի ծխենք» պաստառներով քաղաքացիներ, որոնք դեմ են Հայաստանի Առողջապահության նախարարութան կողմից ներկայացրած՝ «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» նոր օրինագիծին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարությունը պատրաստել է «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» նոր օրինագիծ, որը ներկայումս ուղարկվել է գերատեսչություններին քննարկելու համար: Օրենքի նախագիծը ծխելու արգելք է նախատեսում բոլոր փակ հաստատություններում՝ ներառյալ գրասենյակներում, բարերում եւ ռեստորաններում, ինչպես նաեւ տրանսպորտի մեջ, կայարաններում, օդանավակայաններում եւ ավտոբուսի կանգառներում: Օրինագծով առաջարկվում է օրենքի խախտման համար բարձր տուգանքներ սահմանել՝ 50 հազարից 500 հազար դրամի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ