News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մոնթի անունով շեղանկյունազարդ պիթոնի ճաշը համացանցում է հայտնվել եւ թեժ բանավեճի տեղիք տվել, հայտնում է ABC News-ը:

Երկու տեսախցիկներով տեսանյութը նկարահանել է ավստրալացի Գրեգ Հոսքինգը: Նրա խոսքով՝ Մոնթին վաղուց է բնակվում իր տան մոտ, սակայն պարբերաբար անհետանում է: «Մենք նրան մի քանի շաբաթ չէինք տեսել, երբ հանկարծ բակում գործ անելիս թռչնի ծղրտոց լսեցի եւ վեր նայեցի: Ծառի սաղարթին ես տեսա պարկամկան կարմիր մորթին, որը կախված էր պիթոնի երախից»,- պատմել է տղամարդը:

Նա որոշել է 9-ամյա որդու հետ հետեւել օձին: Ավելի ուշ սողունն անսպասելի որոշել է ավելի ցած իջնել: «Մենք գրեթե կարող էինք նրան հպվել, սակայն որոշեցինք դա չանել: Օձը գետնից ընդամենը 5 մետր բարձրությամբ էր: Դա կախարդող տեսարան էր»,- հավելել է Հոսքինգը: Նրա խոսքով՝ պիթոնը 45 րոպեում իր զոհին կլլել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ