News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին  օրենքի փոփոխություններն ու հարակից օրինագծերի փաթեթը այսօր՝ փետրվարի 1-ին կառավարության նիստում երկրորդ անգամ էր քննարկվում:

Հարցը ներկայացնող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ այս փաթեթն ընդունվել է նախկինում կառավարության կողմից, ուղարկվել էր ԱԺ, բայց նախորդ գումարման ԱԺ-ի ընթացքում չեն հասցրել քննարկել, ուստի հետ է վերադարձվել Կառավարություն ու հիմա նորից նույն փաթեթը պետք է հաստատվի եւ ուղարկվի խորհրդարան:

Ըստ Շաբոյանի, օրինագծի հիմնական նպատակն է՝ մի կողմից համապատասխանեցրել Հայաստանի օրենսդրությունը ԵՏՄ մրցակցության օրենսդրության պահանջներին, մյուս կողմից հաշվի են առնվել Համաշխարհային բանկի եւ ԵՄ-ի առաջարկները:

«Այս փաստաթղթի մասով պարտավորություն ունենք ԱՄՀ-ի նկատմամբ: Փաթեթով հստակեցվել ու լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների, անբարեխիղճ մրցակցությն դրսեւորումների սահմանումները լրացվել են նաեւ ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դեպքերը: Որպես օրենքի խախտում են սահմանվել տնտեսվարողների եւ պետական մարմինների պաշտոնատար անձանց միջեւ պայմանավորվածությունները եւ այդ հակամրցակցային  համաձայնությունների համար սահմանվել են պատասխանատվության միջոցներ, նաեւ փոփոխվել են պատասխանատվության միջոցների սահմանման մեթոդաբանական մոտեցումները:

Եթե ներկայումս պատասխանատվության միջոցները բացարձակ մեծություններով են սահմանվել, ապա այս փաթեթում դրանք նախատեսվում է սահմանել տոկոսներով՝ կախված տնտեսվարողի հասույթի չափից»,-ընդգծեց Շաբոյանը:

Նա տեղեկացրեց, որ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ պայմանավորվել են եւս մեկ անգամ քննարկել փաթեթը, այդ պատճառով խնդրեց եւս երկու օր ժամանակ տրամադրել:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանը ժպիտով նկատեց. «Այն օրենքները, որոնք մենք հիմա արագ անում ենք, ու իրականում ֆունդամենտալ օրենքներ են, 3 օր, 5 օրը հասկանալի է: Այս օրենքը մի անգամ գնացել է ԱԺ եկել է, մի անգամ էլ է գնալու, գա ու էլի 2 օրը պետք է չէ՞»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կոտայքը» նորովի է ներկայացել Երեւանի գարեջրի հոբելյանական 5-րդ փառատոնին (ֆոտո)
Գարեջրի փառատոնին ամեն տարի մատուցման յուրահատուկ ձեւով եւ նորություններով է ներկայանում արդեն 23 տարի գարեջրի արտադրությամբ զբաղվող…
Դոլարի փոխարժեքը աննշան նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները ...
Շուկան եւ պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ, որոնք երբեմն հակոտնյա են հանրության շահերին. Ավինյան
Մենք պետք է նորովի մտածենք եւ վերագնահատենք, թե հատկապես ինչ է այսօր հարկավոր կառուցել մեր երկրում...
«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցները բաց նամակ են հղել ՄԻՊ-ին եւ ոստիկանությանը
Մեզանից շատերը «Լիդիան»-ում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերաորակավորում...
Հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս. Փաշինյան
Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար...
Առկա է ներդրումների ներգրավման շուրջ 42 մլն դոլարի և 20 մլն եվրոյի կանխատեսվող ներուժ
Հայաստանի ներդրումային գրավչության, ներդրումային կանոնների հստակեցման՝ այդ թվում՝ կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման...
Partner news