News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


NASA-ն հրապարակել է Curiosity մարսագնացի ինքնանկարը, որը կատարվել է Շարփ լեռների ֆոնին, որը հետազոտությունների վայրերից մեկն է: Լուսանկարը նվիրված է Մարսի վրա ԱՄՆ գիտական առաքելության 14-ամյակին, փոխանցում է RG-ն: 

Երբ 2012 թվականին Curiosity-ն փափուկ վայրէջք կատարեց Գեյլի խառնարանի հաշվարկված կետում, նրա ծառայության տարին նախատեսված էր մեկ մարսիական տարի (երկրային 686 օր): Սակայն ռոբոտը մինչ օրս աշխատում է, այն Կարմիր մոլորակի մակերեւույթի վրայով 15,26 կմ է անցել, ջարդվել ու վերանորոգվել է, ուղարկել է բազմաթիվ եզակի լուսանկարներ, հայտնաբերել է հնագույն լճի հետքերը. այն, ենթադրաբար, քաղցրահամ է եղել եւ ունեցել է կյանքի համար անհրաժեշտ բոլոր քիմիական տարրերը: Լիճը գոյություն է ունեցել գրեթե 3,6 մլրդ տարի առաջ: Մարսագնացը հանել եւ վերլուծել է նաեւ բնահողի նմուշներ. մարսագնացում կան դրա համար անհրաժեշտ սարքավորումներ, իսկ վայրէջքի համար Գեյլի խառնարանն է ընտրվել նրա լանջերին մերկացած նստվածքների պատճառով, որոնք ձեւավորվել են միլիոնավոր տարիներ առաջ:

Curiosity-ն ունի եռահոդ մանիպուլյատոր՝ 2,1 մետր երկարությամբ, որի օգնությամբ ռոբոտը կարող է ինքն իրեն լուսանկարել տեղական տեսարժան վայրերի ֆոնին եւ ոչ միայն: 2018-ի մայիսին Nasa-ն ծրագրում է Մարս ուղարկել երկրաբանական InSight զոնդը: 14-ամյա մարսյան առաքելության հակիրճ պատմությունը գործակալությունը ներկայացրել է 2,5-րոպեանոց հոլովակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Microsoft-ը ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Windows 7-ի համար անվտանգության համակարգի անվճար թարմացում կտրամադրի
Հին ծրագրային ապահովումը չի կարող երաշխավորել անվտանգության նույն մակարդակը, ինչ ժամանակակից օպերացիոն համակարգերը…
Facebook-ը դադարեցրել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը՝ կապված Cambridge Analytica-ի շուրջ սկանդալի հետ
Ըստ ընկերության հայտարարության՝ այս ոչ բոլոր հավելվածներն են օգտատերերին սպառնալիք ներկայացնում…
Facebook-ը չի հրաժարվում Libra-ն թողարկել՝ չնայած ճնշումներին
Սոցիալական ցանցերի հսկայի նախագիծը կրիպտոարժույթ եւ մեյնսթրիմ ներգրավելու փորձ է: Libra-ն ապահովված կլինի իրական ակտիվների պաշարով՝ ներառյալ բանկային դեպոզիտներն ու կարճաժամկետ պետական արժեթղթերը…
Libra-ն կարող է անզսպելի լինել. փորձագետ
Դժվար թե որեւէ մեկը կարողանա արգելել մարդկանց կրիպտոարժույթ գնել...
Twitter-ն ամբողջ աշխարհում հազարավոր հաշիվներ է արգելափակել
Հաղորդվում է, որ հաշիվների մեծ մասը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում, Իսպանիայում եւ Էկվադորում...
Huawei-ն 4 տեսախցիկով եւ առանց Google-ի սմարթֆոն է ներկայացրել
Եվրոպայում Mate 30-ի արժեքը սկսվում է 799 եվրոյից, իսկ առանց 5G ցանցի հնարավորության Mate 30 Pro-ի արժեքը՝ 1099 եվրոյից...
Ֆոտոռեպորտաժներ