Թուրքիայի Բալըքեսիրում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Հաթիջե Չաքմաքը։
Թուրքական Karar պարբերականի փոխանցմամբ՝ փետրվարի 1–ի վաղ առավոտյան Բալըքեսիրի ոստիկանները քաղաքի բնակարաններից մեկում գործողության ժամանակ ձերբակալել են գյուլենականների մեջ կին իմամ համարվող Հաթիջե Չաքմաքին։
Նշվում է, որ Հաթիջե Չաքմաքի հեռախոսի մեջ հայտնաբերվել է գյուլենականների միջեւ հաղորդակցության միջոց հանդիսացող ByLock հավելվածը։ Նա հանդիսանում է գյուլենական կանանց համակարգողը։