News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեդիալաբ» կայքի խմբագրության նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ Medialab.am կայքի անձնակազմի հասցեին Facebook սոցիալական ցանցում հնչած սպառնալիքի մասին հայտարարություն է՝ նշելով, որ Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ 

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում  «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։

Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար։

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ձեռնարկված միջոցների եւ դրանց ընթացքի մասին իրավապահ մարմիններից պահանջվել են անհրաժեշտ տեղեկություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ