News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան միլիարդատեր, արքայազն Ալ Վալիդ իբն Տալալը վերադարձել է աշխատանքի։ Նա կալանքից ազատվելուց հետո անցել է իր պարտականությունների կատարմանը որպես Kingdom Holding ներդրումային ընկերության տնօրեն, փոխանցում է Reuters-ը։

Երկրի առաջատար միջազգային ներդրողներից մեկը համարվող արքայազն Ալ Վալիդն ազատվել էր հունվարի 27-ին՝ հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում տասնյակ պաշտոնյաների ու գործարարների հետ մեկտեղ ձերբակալվելուց գրեթե երեք ամիս անց։  

Reuters-ի հետ զրույցում Ալ Վալիդը հայտարարել է, որ ինքը պնդում է իր անմեղության շուրջ եւ հույս ունի պահպանել իր ընկերության նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազատ են արձակել հայկական արմատներով սաուդցի արքայազն Ալ -Վալիդ իբն Տալալին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ